ԱՄՆ-ում կկայանա ֆեդերալ բանտարկյալի՝ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժը

Armenpress 13:17, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 13-ին ԱՄՆ-ում կկայանա ֆեդերալ բանտարկյալի՝ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժը, եթե դատարանը վերջին պահին այն կասեցնելու որոշում չընդունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քայլը հիմնականում խորհրդանշական նշանակություն ունի. մահապատժի են սպասում միայն 60 ֆեդերալ բանտարկյալներ: Մահապատիժների ճնշող մեծամասնությունն անցկացնում են առանձին նահանգներ: Մեկ տարի առաջ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հայտնել Է, որ դաշնային իշխանությունները կվերսկսեն հանցագործների մահապատիժները, քանի որ զգում են զոհերի ընտանիքներին մխիթարելու իրենց պարտավորությունը: Սակայն Դենիել Լյուիս Լիի զոհերի ազգականները, որը պետք Է մահանա հուլիսի 13-ին Ինդիանայի Թերր-Հոութ քաղաքում, դիմել են դատարան՝ խնդրելով կասեցնել մահապատիժը:

Նրանց խոսքով՝ Լիի մահապատիժը կկրկնապատկի իրենց վիշտը: Մոտավորապես հազար կրոնական առաջնորդներ ստորագրել են գլխավոր դատախազին ուղղված հանրագիր՝ խնդրելով կասեցնել մահապատիժը: Նրանց խոսքով՝ երկրում առանց այդ Էլ քիչ չեն խնդիրները: «Մեր երկիրը պայքարում Է COVID-19-ի համավարակի դեմ, տնտեսական ճգնաժամի, քրեական դատավարության համակարգային ռասիզմի դեմ, այնպես որ մեզ հարկավոր Է կենտրոնանալ կյանքի պաշտպանության ու պահպանության վրա, այլ ոչ թե մահապատիժների իրականացման վրա»,-գրում են նրանք: Լին, որը ռասիստական խմբավորման անդամ Է, դաժանորեն սպանել Է երեք մարդուց բաղկացած մի ընտանիքի, ներառյալ ութամյա աղջիկը: 1999 թվականին երդվյալ ատենակալները նրան դատապարտել Էին մահապատժի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am