ԱՄՆ-ի դուրս գալն ԱՀԿ-ից ընդգծեց Վաշինգտոնի դիրքերի թուլացումն ու մեկուսացվածությունը. Chosun Shinbo

Armenpress 13:14, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունների որոշումն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին վկայում Է Վաշինգտոնի դիրքերի թուլացումն ու մեկուսացվածությունը միջազգային ասպարեզում: Այդ մասին ասված Է հուլիսի 13-ին Chosun Shinbo թերթում հրապարակված մեկնաբանության մեջ, թերթ, որը հրատարկվում Է Ճապոնիայում Կորեացի քաղաքացիների ասոցիացիայի օժանդակությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վաշինգտոնի արարքը (ԱՀԿ-ից դուրս գալը – ծանոթ. խմբ.) ցույց տվեց, որ Նահանգներն այնպիսի պետություն Է, որը հեշտությամբ Է հրաժարվում դաշնակցային հարաբերություններից եւ միջազգային պարտավորություններից, եթե դրանք հակասում են Վաշինգտոնի շահերին,- նշված Է հոդվածում:- Դա սոսկ ընդգծում Է Միացյալ Նահանգների թուլացումն ու շարունակվող մեկուսացվածությունը»: Բացի դրանից, Chosun Shinbo-ի հեղինակների կարծիքով՝ «չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը գերտերություն Է, նա խիստ հետ Է մնում առողջապահության ոլորտում», իսկ ԱՀԿ-ի կազմից դուրս գալու՝ նրա որոշումը «համընկավ այն շրջանին, երբ խիստ անհրաժեշտ Էր բոլոր երկրների համագործակցությունը կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 29-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է լիովին դադարեցնել հարաբերություններն ԱՀԿ-ի հետ, քանի որ վերջինիս ղեկավարությունը հրաժարվել Է վերափոխումների իրականացումից, որոնք պնդել Է ԱՄՆ-ի վարչակազմը: Ըստ որում Թրամփը հերթական անգամ մեղադրել Է ԱՀԿ-ին այն բանում, թե այն իբր հայտնվել Է Չինաստանի լիակատար վերահսկողության ներքո: Ըստ Թրափի վարկածի՝ ՉԺՀ-ի իշխանությունները եւ ԱՀԿ-ի ղեկավարությունը հարկ եղած միջոցներ չեն ձեռնարկել կորոնավիրուսի տարածման պատճառով: Հուլիսի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը լրագրողներին հայտնել Է, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին իրազեկել Է 2021 թվականի հուլսի 6-ին ԱՀԿ-ից դուրս գալու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am