Կլոպը խոսել է իր ապագայի մասին  

Armenpress 11:44, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ գերմանացի Յուրգեն Կլոպը խոսել է իր ապագայի մասին:

«Կարիերաս կավարտեմ Գերմանիայում, գուցե «Մայնցում»: Ապագայի համար. 4 տարի «Լիվերպուլում» և հետո մեկ տարի հանգստ կունենամ: Զբաղվելու եմ նրանով, ինչով ցանկանամ: Գուցե նորից ակումբի մարզիչ լինեմ, գուցե հավաքականի, գուցե առհասարակ ոչինչ չանեմ: 5 տարի անց աշխարհը շատ փոխված կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կլոպի խոսքը փոխանցում է SWR-ը:

Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2015 թվականին:

Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի այս տարվա չեմպիոն  է դարձել «Լիվերպուլը», 30 տարվա ընդմիջումից հետո վերանվաճելով պատվավոր տիտղոսը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am