Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք

Armenpress 11:26, 12 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հուլիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 147 քաղաքացու մոտ, որից 119-ն առողջացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 2707 թեստավորում: Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք` նախկին հաստատված օջախի շրջանակից: Կա 84 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 28 պացիենտ: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am