«Բարսելոնա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Վալյադոլիդ»-ի

Armenpress 23:27, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնա»-ն ուժերը չափեց «Վալյադոլիդ»-ի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կատալոնական ակումբին հաջողվեց խաղի հաշիվը բացել մեկնարկում: 15-րդ րոպեին ստանալով Մեսսի փոխանցումը աչքի ընկավ Վիդալը: Կատալոնական թիմը հաղթեց նվազագույն հաշվով: 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն մնում է մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում և ունի 79 միավոր: «Ռեալ»-ն հավաքել է 80 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am