«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Բրեշիա»-ի դեմ խաղում

Armenpress 20:28, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի «Բրեշիա»-«Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`  Պաուլո Ֆոնսեկան խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը`Պաու Լոպես, Մանչինի, Ֆասիո, Իբանյես, Բրունո Պերես, Դիավարա, Վերետու, Կոլարով, Կառլես Պերես, Պելեգրինի, Կալինիչ։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտերի պատճառով որակազրկված է այս խաղում: Նա բաց կթողնի հանդիպումը: 

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

31-րդ տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարձրացավ 5-րդն հորիզոնական և ունի 51 միավոր:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am