1000х90.jpg (78 KB)

Հետախուզվողները ներկայացել են կամավոր

Armenpress 17:24, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 10-ին, ժամը 15.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 40-ամյա Մանվել Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

*** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 10-ին, ժամը 19.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 34-ամյա Հայկ Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի (Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես և ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

*** Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 10-ին, ժամը 17.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 30-ամյա Աշոտ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 4-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am