Ուկրաինայում COVID-19-ի բուժման չորս դեղամիջոց են փորձարկում

Armenpress 16:25, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում կորոնավիրուսի բուժման չորս դեղամիջոց են փորձարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ուկրաինայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը:

Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը թույլ է տվել իրականացնել COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված հայրենական արտադրության չորս դեղերի (Ամիզոն Մաքս, Ամիքսին IC, Բիովեն, Կորվիտին), կլինիկական փորձարկումներ: Որոշ փորձարկումներ արդեն վերջնական փուլում են:

Արդյունքները ստանալուց հետո եզրակացություններ կարվեն կորոնավիրուսային հիվանդության բուժման մեջ դեղամիջոցների օգտագործման հնարավորության մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am