Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը

Armenpress 11:45, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Նարեկ Սարդարյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակչի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Սիսիանի կամ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am