«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու ներուժը

Armenpress 11:10, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կլիմայի փոփոխության ճգնաժամը հաղթահարելու նպատակով միջազգային հանրության կողմից 2015 թ․ դեկտեմբերին ընդունվել է Փարիզի համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2016 թ․նոյեմբերից: Հայաստանի խորհրդարանը Փարիզի համաձայնագիրը վավերացրել է 2017 թ․ եւ համաձայն վերջինիս՝ բոլոր ստորագրող երկրների հետ մեկտեղ Հայաստանը եւս միջոցներ է ձեռնարկում ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման եւ նվազեցման ուղղությամբ:

Ըստ այդմ՝ ջերմոցային գազերի արտանետումների ի՞նչ «մասնաբաժին» ունի Հայաստանը, եւ ո՞ր հատվածներում ու նաեւ ո՞ր ոլորտներում այդ արտանետումների կրճատման ինչ ներուժ կա։

Հայաստանի էներգետիկ սեկտորին բաժին է ընկնում ՋԳ արտանետումների գերակշիռ մասը՝ ազգային արտանետումների մոտ 70 տոկոսը: Սակայն այս ոլորտը միաժամանակ ունի ՋԳ արտանետումների կրճատման առավելագույն ներուժը՝  ինչպես էներգաարդյունավետ միջոցառումների իրականացման, այնպես էլ էներգիայի վերականգնվող աղբյուրների լայնածավալ օգտագործման շնորհիվ: 

Մյուս ոլորտը, որտեղ արտանետումների լուրջ ծավալ կա, գյուղատնտեսությունն է՝ արտանետումների ավելի քան 22 տոկոս բաժնով: 

… Մինչ մենք տարբեր ծրագրեր կմշակենք՝ ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար, հիշենք ամենակարեւորը՝ հենց անտառներն են կլանում ջերմոցային գազերը»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am