Իտալիայում արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել մինչև դեկտեմբերի 31-ը

Armenpress 20:07, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Իտալիայում արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել մինչև դեկտեմբերի 31-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ պաշտոնական որոշում դեռ չի կայացվել:

Ավելի վաղ, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նշել էր, որ արտակարգ դրությունը, որը լրանում է հուլիսի 31-ին, հավանաբար երկարաձգվելու է: Միևնույն ժամանակ, նա պարզաբանել էր, որ դա կառավարությանը թույլ կտա արագորեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ծայրահեղ իրավիճակների դեպքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am