IDBank-ի և Idram-ի համատեղ հարթակում՝ մի շարք նոր առավելություններ

Armenpress 18:37, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ IDBank-ն ու Idram-ը շարունակում են համատեղ թվային հարթակի և հավելվածի Բանկինգ բաժնի զարգացման գործընթացը՝ նպատակ ունենալով իրենց հաճախորդներին ներկայացնել ոչ միայն պարզ ու հասկանալի հարթակ, այլ նաև շահավետ առաջարկներ։

Այս պահին հարթակում ավելացել է ևս մի քանի արտոնություն՝

Արտարժույթը բանկային համակարգում առկա լավագույն փոխարժեքով փոխանակելու հնարավորություն։ Այսպես, Idram հավելվածի «Բանկինգ» բաժնում և IDBanking.am առցանցհարթակումօգտատերերը կարող են արտարժույթը փոխանակել բացառիկ շահավետ պայմաններով։

Որևէ հավելյալ միջնորդավճար չի գանձվում։ Համակարգում այժմ հասանելի են՝

USD/AMD – AMD/USD, EUR/AMD – AMD/EUR, RUB/AMD – AMD/RUB,

Հետագայում կավելացվի նաև այլ արտարժույթներ փոխանակելու հնարավորությունը։ Ի դեպ, այս հնարավորությունը կհետաքրքրի նաև Idram-ով և IDBanking.am-ով արագ փոխանցման համակարգով գումար ստացողներին, քանի որ կարող են առանց բանկ այցելելու ստանալ փոխանցում իրենց հաշվին և փոխանակել շահավետ փոխարժեքով։

Ժամկետային ավանդներն առավել ձեռնտու պայմաններով ներդնելու հնարավորություն․ թվային ուղիներով ավանդ ներդնելը նույնպես ավելի ձեռնտու է․ դրամային ավանդների դեպքում տարեկան տոկոսադրույքը բարձր կլինի 0,5 %-ով, իսկ ԱՄՆ դոլարով ավանդ ներդնելու դեպքում՝ 0,25%-ով։ Քարտի անվճար առաքում առցանց պատվիրելու դեպքում․IDBank-ի քարտերը, անգամ Բանկի հաճախորդ չլինելու դեպքում, կարելի է պատվիրել առցանց ՝ Idram հավելվածով, IDBanking.am հարթակով, ինչպես նաև Բանկի կայքում։

Առաջիկայում այս արտոնությունների շարքն էլ ավելի կընդլայնվի, քանի որ ընկերությունները շարունակում են կատարելագործել թվային հարթակն ու առաջարկել հաճախորդների պահանջներին համապատասխան նորարար թվային լուծումներ։

IDBanking.am առցանց հարթակի և Idram հավելվածի հնարավորություններին ծանոթացեքայստեղ։

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am