1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դերասանուհին, որը դերասանություն չի անում...

Armenpress 21:59, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թատրոնից թատրոն, մեկը մյուսի հետեւից գլխավոր դերեր, որոնք բացահայտեցին Գալյա Նովենցի խաղի բնույթը՝ հոգեւոր ռեալիզմ: Նրա հերոսուհիները մերթ ուժեղ էին, պայքարող ու կամային, մե՛րթ տառապող ու անպաշտպան, սակայն խաղի  հիմքում միշտ խիղճն էր, հոգին: Նրա շարժումներն ու դիմախաղը բխում էին կերպարի հոգեվիճակից՝ արտահայտելով  այն բոլոր հույզերն ու ապրումները, որոնք զգում էր իր հերոսուհին: Թատրոնում Գալյա Նովենցի խաղային այս մոտեցումը իրավահավասար էր նաեւ կինոյում: «Թատրոնն ուրիշ աշխարհ է, առեղծվածային, կախարդական, շատ եմ սիրում լինել թատրոնում, կանգնել բեմում, տեսնել վարագույրի բացվել-փակվելը: … Չգիտեմ` թատրոնն եմ շատ սիրում, թե կինոն, բայց կինոյում ինձ զգում եմ ինչպես իմ տանը»,-խոստովանել է դերասանուհին: Սակայն անհերքելի է, որ Գալյա Նովենցն անզուգական էր միշտ եւ ամենուր: Բավական է մտաբերել նրա վշտոտ, հուզական, մարդկային ու ուժեղ Սիրանույշին «Մեր մանկության տանգոն» կինոնկարում, որպեսզի պատկերացում կազմվի դերասանուհու՝ կերպարի զգացողության շնորհի մասին: Միատոն ապրումներն ու զգացումները խորթ էին Գալյա Նովենցի կերպարներին, եւ նրա հերոսուհիների հմայքը հենց բյուր զգացմունքների նրբերանգների մեջ էր: «Տարիների ընթացքում ֆիլմը դարձավ իմ աշխարհը»,-ասաց Գալյա Նովենցը, սակայն երբեք չմոռանալով բեմը՝ խոստովանեց. «Իմ ամենամեծ սրբությունը թատրոնն է»: Երկար տարիներ իր ամուսնու՝ Երվանդ Ղազանչյանի հետ անցավ թատերական անմոռանալի ճանապարհ…»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am