1000х90.jpg (78 KB)

Գավառից եւ Վարդենիսից Հայոց բանակ մեկնեցին նորակոչիկների հերթական խմբերը

Armenpress 21:24, 9 Հուլիս, 2020

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Վարդենիսի եւ Գավառի տարածքային բաժանմունքներում անցկացվեց 2020 թվականի ամառային զորակոչի 3-րդ փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին նորակոչիկների հերթական խմբերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, արտակարգ դրությամբ պայմանավորված ` զորակոչն ընթացավ առանց մարդկային կուտակումների` պահպանելով սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային կանոնները: «Հուլիսի 9-ին բանակ մեկնած զինակոչիկների վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, կենտրոնական հավաքակայանում:  ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այս տարի վիճակահանությունը զինակոչիկների ծնողների համար  ավելի մատչելի է դարձել: Նրանք այդ գործընթացին կարող են հետեւել զինվորական կոմիսարիատի տարածքային բաժանմունքներում, առցանց հեռարձակման միջոցով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ մարզի տարածքներում զորակոչի ընթացքին հետեւում են Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ»,-ներկայացրեց Տիգրան Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am