ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 1991 ստորաբաժանման կազմում ծառայության մրցույթ

Armenpress 21:17, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 2020թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել 1991 ստորաբաժանման կազմում ծառայության անցնելու մրցույթներին` հետևյալ խմբերից մեկում ծառայության անցնելու համար․

ԱՏՄ խումբ Գիտական խումբ Արհեստական բանականության խումբ։

«Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 19 ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ 1991@mil.am, հեռախոս՝ +374 10 294416»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am