Ստուգվել են 3-րդ զորքամիավորման զորամասի զինծառայողների կրակի վարման հմտությունները

Armenpress 20:21, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստիքային զենքի տիրապետման և մարտական տարբեր իրավիճակներում կրակի վարման հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 8-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, անվրեպ խոցել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am