ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են ամրացնել ներկայությունը Սև ծովում

Armenpress 20:03, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովում հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ուժեղացնելու շուրջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել են Սև ծովում անվտանգության մակարդակի վատթարացումը՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ընդայնելու համատեքստում:

Կողմերը պայմանավորվել են ուժեղացնել զորքերի և միջոցների ներկայությունը ցամաքում, ծովում և օդում սևծովյան տարածաշրջանի շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am