Սերբիայում անկարգությունների հետևանքով տուժել է 118 ոստիկան, ձերբակալվել է 153 քաղաքացի

Armenpress 19:14, 9 Հուլիս, 2020

 ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում երկօրյա անկարգությունների հետևանքով տուժել է 118 ոստիկան, ձերբակալվել է 153 քաղաքացի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Սերբիայի ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը:

«Երկօրյա բողոքի ցույցերի ընթացքում բողոքավորները վնասվածքներ են հասցրել ոստիկանության 118 աշխատակիցների, որոնք ստացել են բուժօգնություն: Քաղաքացիները բռնության ականատեսն են եղել Բելգրադում, Նովի-Սադում, Նիշում, Կրագուվեացեում: Նման բռնությունն անթույլատրելի է և ոստիկանությունը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի վերջ տա փողոցներում բռնությանը, իսկ օրինախախտները կկանգնեն օրենքի առաջ»,- ասել է Ռեբիչը:

Սերբիայում վերջին երկու օրերի ընթացքում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր: Ցուցարարները բողոքում են կառավարության հակահամաճարակային միջոցառումներից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am