Թունիսում կանխել են տուրիստական օբյեկտների վրա ահաբեկչությունները

Armenpress 17:44, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի ՆԳ նախարարությունը կանխել Է ահաբեկիչների կողմից պլանավորված հարձակումները երկրի տուրիստական եւ կառավարական օբյեկտների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է գերատեսչության՝ հունիսի 9-ին ՌԻԱ Նովոստիի ստացած հայտարարության մեջ:

«Ահաբեկչական հանցագործությունների հետաքննության գծով ստորաբաժանմանը… հաջողվել Է կանխել ահաբեկիչների պլանները, որոնց թիրախը եղել են տուրիստական սեկտորը եւ պետական օբյեկտները, ինչպես նաեւ ձերբակալել հարձակումների նախապատրաստման հանգուցային դեմքին»,-ասվում Է հայտարարության մեջ: Ձերբակալությունը կատարվել Է երկրի հյուսիս-արեւելքի նահանգներից մեկում, ձերբակալվածի անունը չի բացահայտվում հետաքննության շահերից ելնելով, ճշտել Է ՆԳ նախարարությունը:

Պլանավորված հարձակումների կազմակերպչի հետ միասին ձերբակալվել են նրա հանցակիցները՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օրինապահները, նշվում Է հայտարարության մեջ: Ավելի վաղ հունիսին անվտանգության ուժերը երկրի հյուսիսում 13 մարդ են ձերբակալել ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու կասկածանքով: Ինչպես հաղորդել Է TAT գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, ձերբակալվածների թվում են ահաբեկչության համար փնտրվող երեք անձինք, նրանցից մեկը բանտ Է նստել այն բանի համար, որ կռվել Է ԻՊ-ի շարքերում: Մեղադրյալների գործերը հանձնվել են գլխավոր դատախազություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am