1000х90.jpg (78 KB)

«Ուրարտուի» ֆուտբոլիստը կարիերան ավարտելու որոշում է կայացրել

Armenpress 17:19, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտուի» 30-ամյա կիսապաշտպան Իգոր Պադերինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Նա կշարունակի մնալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համակարգում, բայց արդեն այլ կարգավիճակով։ Պադերինը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի գլխավոր մարզչի պաշտոնակատար։

Հավելենք, որ Պադերինը այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր համալրել երևանյան ակումբի շարքերը։ Ռուս ֆուտբոլիստը մասնակցել է պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am