Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են դիմավորելու որդուն

Armenpress 16:45, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են պատրաստվել դիմավորելու արդեն զորացրված որդուն՝ Աշոտ Փաշինյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից գրելով. «Անհամբեր սպասում ենք Աշոտին»:

Աշոտին սպասում են փուչիկներով, տան դռան դիմաց փակցված է «Բարի գալուստ, զինվոր» գրությունը: Աննա Հակոբյանը հրապարակել է նաև տեսանյութ:

Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գրել, որ որդին արդեն զորացրվել ու վերադառնում է տուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am