1000х90.jpg (78 KB)

Տոկիոյում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի ռեկորդային աճ Է արձանագրվել

Armenpress 15:10, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում անցած օրը հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 220 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Այդ աճը Ճապոնիայի մայրաքաղաքի համար ռեկորդային Է դարձել երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր: Ուշագրավ Է, որ հուլիսի 8-ին անցած շաբաթվա ընթացքում առաջին անգամ նոր դեպքերի աճը ցածր Էր իջել 100-ի նշագծից:

Տոկիոյում նոր վարակումների ճնշող մեծամասնությունը բաժին Է ընկնում 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց, ովքեր գիշերային ակտիվ կյանք են վարել: Ճապոնիայում կորոնավիրուսով ախտահարվածների ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 21 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում Է 995: Ընդամենը երկրում առողջացել Է շուրջ 18 հազար մարդ: 36 հիվանդ ծանր վիճակում Է գտնվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am