1000х90.jpg (78 KB)

Սերբիայի ՊՆ-ում անկարգությունները որակել են որպես քաղաքացիական պատերազմ սկսելու փորձ

Armenpress 14:02, 9 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսանդր Վուլինը մեկնաբանել Է հակակառավարական ելույթները երկրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մեզ մոտ ահավոր բռնություն Է փողոցներում, առկա Է պետական հեղաշրջման փորձ, առկա Է իշխանության բռնագրավման եւ Սերբիայում քաղաքացիական պատերազմի դրդելու փորձ: Դա չի կարելի այլ կերպ նկարագրել եւ բացատրել: Ոչ մի պատճառ չկա Սկուպշչինայի (խորհրդարանի) շենքը հրկիզելու, Նովի-Սադի քաղաքային վարչությունը հրկիզելու, ոստիկանության վրա հարձակվելու, փողոցներում մարդկանց ծեծելու, քաղաքացիների կյանքն ու ունեցվածքն սպառնալիքի տակ դնելու»,-ասել Է նախարարը:Սերբիայում բողոքի ակցիաներն սկսվել են հուլիսի 7-ին. հանրապետությունում համաճարակաբանական իրադրությունից եւ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված իշխանությունների գործողություններից դժգոհողները խորհրդարանի մերձակայք դուրս եկան անմիջապես այն բանից հետո, երբ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց հուլիսի 3-ից մինչեւ հուլիսի 6-ը պարետային ժամ սահմանելու մասին SARS-CoV-2-ով վարակվածների թվի աճի պատճառով:Բախումներ են սկսվել իրավապահ մարմինների հետ, որի արդյունքում տուժել Է շուրջ 43 ոստիկան, հրկիզվել Է ծառայողական հինգ ավտոմեքենա: Նաեւ տարբեր վնասվածքներ Է ստացել ավելի քան 20 քաղաքացի, 24 ցուցարար ձերբակալվել:Վուչիչը մայրաքաղաքում տեղի ունեցած գիշերային անկարգությունները որակել Է որպես կոպտագույն քաղաքական բռնությունը վերջին մի քանի տարվա ընթացքում եւ նշել ծայրահեղ աջ Էքստրեմիստների, քրեական հանցագործների եւ հատուկ ծառայությունների մասնակցությունը հարեւան երկրներից: Քաղաքին հասցված վնասն առաջին օրը գնահատել են 127 հազար եվրո: Ցույցերը շարունակվել են հուլիսի 8-ին. մասնավորապես, հանրահավաքի մասնակիցները հարձակվել են կառավարող Սերբիայի առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) գրասենյակների եւ լրագրողների վրա: Նրանք պահանջել են ճշգրիտ տեղեկություններ տրամադրել COVID-19-ի զոհերի մասին եւ հանդիմանել ազգային հեռուստառադիոծառայության խմբագրության քաղաքականությունը, որը, նրանց կարծիքով, օբյեկտիվորեն չի լուսաբանում ընդդիմության գործողությունները: Նաեւ բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի մյուս քաղաքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am