«Ռոմա»-ն Մխիթարյանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Պարմա»-ին

Armenpress 01:42, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Պարմա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հյուրերին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Պարմա»-ից աչքի ընկավ Կուչան: Սակայն խաղակեսի վերջնամասում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին ստանալով Մխիթարյանի փոխանցումը Վերետուն առաջ մղեց «գայլերին»: «Ռոմա»-«Պարմա»` 2:1:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարձրացավ 5-րդն հորիզոնական և ունի 51 միավոր: Հաջորդ հանդիպումը մայրաքաղաքայինները կանցկացնեն հուլիսի 11-ին` մրցելով «Բրեշիա»-ի հետ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am