Թերթաքարային գազի ամերիկացի արտադրողները բախվել են պահանջարկի անկման

Armenpress 18:06, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահեստարանները ծայրաստիճան լցնելը ամբողջ աշխարհում հանգեցրել Է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) վաճառքի կրճատման եւ վաճառահանման հիմնական շուկաներում ԱՄՆ-ից թերթաքարային գազի պահանջարկի անկման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Wall Street Journal-ը: ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով՝ չեղարկվել Է ՀԲԳ-ի ավելի քան 70 մատակարարում, որոնք պլանավորված Էին հունիսին եւ հուլիսին, եւ օգոստոսյան ավելի քան 40 մատակարարում:

Դրա հետ մեկտեղ գազի փոխադրումը ամերիկյան արտահանական թերմինալներում մարտի վերջից ի վեր նվազել Է ավելի քան կիսով չափ, երբ մատակարարումների մակարդակը թերմինալներում հասել Էր օրական ռեկորդային 277,5 մլն խորանարդ մետրի: Օգոստոստ ամսվա մատակարարման բնական գազի գինը ամերիկյան Henry Hub գազային հանգույցում հուլիսի 7-ին MMBtu-ի համար հաստատվել Է 1,879 դոլարի մակարդակում, ինչը 27 տոկոսով բարձր Է հունիսի 25-ի սակարկությունների փակման գնից, երբ հուլիսյան ֆյուչերսը MMBtu-ի համար արժեցել Է 1,482 դոլար՝ 1995 թվականի օգոստոսից ի վեր նվազագույնը: Սակայն բնական գազի գինը դեռ հիմա Էլ 23 տոկոսով Էժան Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ 34 տոկոսով՝ երկու տարի առաջ գրանցված մակարդակի համեմատությամբ:

Գազի գները սովորաբար բարձրակետին են հասնում ամռանը՝ օդորակիչների օգտագործման աճի պատճառով եւ ձմռանը՝ ջեռուցման տարեշրջանի ֆոնին: Շուկայում բնական գազի ավելցուկը եւ պահանջարկի կրճատումը համավարակի պայմաններում նույնպես գների անկման են հանգեցրել Եվրոպայում ու Ասիայում, ինչը բացասաբար Է ազդում ամերիկյան ՀԲԳ-ի արտահանման շահութաբերության վրա, նշում Է EIA-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am