Բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Armenpress 21:32, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը հուլիսի 7-ին, ժամը 16:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զեկուցել է, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում նկատել է ՃՏՊ, կա տուժած։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Մ․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Վարդան Գ․)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները մոտոցիկլետի ուղևոր Արմինե Գ․-ին (ծնված 2003 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am