Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Armenpress 21:29, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վարակվել է կորոնավիրուսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Քաղաքական գործիչը լրագրողներին հայտնել է, որ իրեն լավ է զգում, գանգատներ չունի։

Հիվանդության ախտանշանները նախագահի մոտ ի հայտ են եկել նախօրեին:Բոլսոնարուն նշել էր, որ ունեցել է բարձր ջերմություն՝ մինչև 38 աստիճան, թոքերի հետազոտության արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am