1000х90.jpg (78 KB)

Նադալը կմասնակցի Madrid open-ին

Armenpress 20:18, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաստատել է, որ սեպտեմբերին կմասնակցի Մադրիդի բաց մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նադալը հաստատել է իր մասնակցությունը մրցաշարին Madrid Open-ի կազմակերպիչ Ֆելիսիանո Լոպեսի հետ զրույցում: Մադրիդի բաց մրցաշարն այս տարի կկայանա սեպտեմբերի 13-19-ը՝ գրեթե նույն օրերին, երբ նախատեսված է ԱՄՆ բաց առաջնությունը:

Ռաֆայել Նադալը կարանտինից հետո առաջին մարզումն է անցկացրել կորտում մայիսի 26-ին: Իսպանացին մարզումն անցկացրել է Մալյորկայում գտնվող իր ստեղծած ակադեմիայում: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am