«Ռեալը» մտադիր է անվճար ձեռք բերել Կիլիան Մբապեին

Armenpress 20:07, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալը» մտադիր է անվճար ձեռք բերել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն ֆրանսիացի Կիլիան Մբապեի տրանսֆերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է El Chiringuito-ն: Մբապեն ցանկություն ունի «արքայական ակումբ» տեղափոխվել 2022 թվականին, երբ իր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի: Դրա հետ մեկտեղ «Ռեալը» Մբապեին բոնուսային 100 միլիոն եվրո կվճարի:

Ավելի վաղ լուրեր կային, որ ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում ամռանը միանալ «Ռեալին»: 21-ամյա Մբապեն նման որոշում է կայացրել՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում առաջացած ֆինանսական վիճակի պատճառով: Մբապեն ՊՍԺ-ում կմնա ևս մեկ մրցաշրջան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am