Փարիզի վազքի մարաթոնը կրկին հետաձգվել է

Armenpress 17:19, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի վազքի մարաթոնը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են մրցաշարի կազմակերպիչները: Մարաթոնը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը: Ի սկզբանե այն պետք է կայանար մարտին, այնուհետև` հոկտեմբերին 18-ին: Նման որոշումը պայմանավորված էր հնարավորինս անվտանգ մարաթոն կազմակերպելու ցանկությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոստոնի վազքի մարաթոնը 124 տարվա մեջ առաջին անգամ չեղարկվել է: Չեղարկման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Մարաթոնը կանցկացվի վիրտուալ տիրույթում, և բոլոր մասնակիցներին հետ կվերադարձվեն մասնակցության հայտի համար վճարված գումարները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am