1000х90.jpg (78 KB)

Երևանի ողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ

Armenpress 17:02, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության հայտարարությունը․

«Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Այդ ճանապարհահատվածներն են՝ 1.Իսակովի պողոտա 2.Թբիլիսյան խճուղի 3.Մոնթե Մելքոնյան փողոց 4. Աճառյան փողոց 5. Դավիթ-Բեկի փողոց 6. Մյասնիկյան պողոտա 7. Սարալանջի պողոտա 8. Աշտարակի խճուղի: Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am