1000х90.jpg (78 KB)

Հայաստանը ներկայացնող մարզիկները չեն մասնակցի ԱՊՀ խաղերին

Armenpress 16:58, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հուլիսի 6-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցությունը։ Քննարկվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերի նախապատրաստությանը և անցկացմանը վերաբերող հարցեր:

Խաղերը նախատեսվում է անցկացնել Կազանում՝ սեպտեմբերի 4-10-ը։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանի մարզիկները չեն մասնակցելու միջոցառմանը։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am