Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հստակեցրել է առաջիկա մրցաշարերի օրացույցային պլանը

Armenpress 16:45, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան վերանայել է 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության փուլերի օրացույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ի սկզբանե չեղարկվել էին գավաթի խաղարկության չանցկացված փուլերը: 

Այժմ ֆեդերացիան որոշել է դրանք հետաձգել մինչև 2021 թվականը: Մրցաշարերի ամսաթվերը հայտնի կդառնան ավելի ուշ:

Իսկ ահա Դոհայի գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է։ Այն կկայանա 2021 թվականի մարտի 10-13-ը:

Հայաստանն արդեն իսկ մեկ մասնակից ունին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Մեդալների համար կպայքարի Արթուր Դավթյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am