Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսի հետ

Armenpress 16:43, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ճանաչում ստացած իսպանական «Թղթե տունը» հեռուստասերիալում Բոգոտայի դերակատար Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կապառոսը Կեուչկերյանին է նվիրել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզաշապիկը, որտեղ անվան տեղում դերասանի անունն է` Հովիկ: Հանդիպումը կայացել է ֆուտբոլի ակադեմիայի տեխնիկական կենտրոնում` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am