Իրանը կորոնավիրուսով վարակվածների մեջ մահերի օրական ռեկորդային թիվ է արձանագրել

Armenpress 16:00, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 200-ով եւ գերազանցել 11,9 հազարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 7-ին այդ մասին հայտնել Է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին:

«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել Է 2 637, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 245 688-ի»,- մեջբերում Է նրա խոսքը ISNA գործակալությունը: «Անցած 24 ժամում Իանում մահացել Է 200 պացիենտ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 11 931-ի»,- հավելել Է Լարին, հաղորդել Է ՏԱՍՍը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am