1000х90.jpg (78 KB)

Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Armenpress 15:03, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեց արտադրամասում, ծանոթացավ հավաքվող արտադրանքին:

Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում զրուցեց նաև արտադրամասի աշխատակիցների հետ:

«Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամասում վարչապետին ուղեկցում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով:

Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։ 

Ինքնաձիգները շուտով կմատակարարվեն ՀՀ զինված ուժեր: Ապագայում արտադրանքը նաեւ արտահանվելու է:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am