Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչ է արել

Armenpress 11:09, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում միանալ Հայաստանի աջակցության հիմնադրամի դրամահավաքին՝ օգնելու Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռուստաաստղն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հայաստանի աջակցության հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք`օգնելու COVID-19- ի արդյունքում տուժած փոքր բիզնեսին: Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է և շատ փոքր, ընտանեկան բիզնեսները հայտնել են, որ ստիպված են եղել արտադրությունը մինչև 90 տոկոսով կրճատել՝ ի հավելումն աշխատակիցների կրճատման»,-նշել է Քարդաշյանը:

Նա կոչ է արել մտածել նվիրատվության մասին՝ օգնելու բիզնեսին: 

Հեռուստաաստղը օգտագործել է նաև  #SupportArmenia հեշթեգը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am