1000х90.jpg (78 KB)

«Արարատ-Արմենիա»-ն վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց

Armenpress 22:08, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 27-րդ տուրի շրջանակներում կայացավ «Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոնն այս խաղում կարողացավ հաղթանակ տոնել միայն խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ: «Արարատ-Արմենիա»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Յուսուֆ Օտուբանջոն:

Այժմ «Արարատ-Արմենիա»-ն 49 միավորով մրցաշրջային աղյուսակի առաջատարն է: Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Ալաշկերտ»-«Լոռի» հանդիպումը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am