Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարությամբ առաջարկվում են համալիր լուծումներ

Armenpress 21:45, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամենախոցելի սոցիալական խմբերի բնականոն կյանքին նպաստող քաղաքականության իրականացման շրջանակներում գործադիրը մշակել է հերթական համալիր լուծումների ամբողջություն նախանշող փաստաթուղթը՝ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարությունը:

Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը համալիր լուծումներ և ուղենիշներ է սահմանում պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և ոլորտին հետևողական աջակցություն ցուցաբերող միջազգային գործընկերների համար: Փաստաթուղթն ընդգրկում է մինչև 2025 թվականի համար մշակված գործողությունների համալիր ծրագիր: Կորոնավիրուսի համավարակը վեր հանեց սոցիալական ոլորտի բազմաթիվ խնդիրներ, որոնք, ըստ կանխատեսումների, առաջիկա տարիներին իրենց դեռ զգացնել են տալու, հետևաբար, պետության համարժեք արձագանքը դրանց և օպերատիվ հակազդման միջոցառումների մշակումն ու իրականացումն այլընտրանք չունեն և օրինաչափորեն առկա են առաջարկվող փաստաթղթում:

Հանրային քննարկման ներկայացված համալիր ծրագրով նախատեսվում է ոլորտում իրականացվող միջոցառումները վերաիմաստավորել սոցիալական արդարության հաստատման և մարդկային կապիտալի զարգացման նպատակների ներքո: Ռազմավարությամբ գործադիրը նպատակ է հետապնդում զարգացնել արդյունավետ և հասցեական որոշումների կայացման մշակույթը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am