Հինգերորդ  զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են դաշտային վարժանքներ

Armenpress 21:19, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ  զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները հուլիսի  3-ին դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական վարժանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են հակաօդային պաշտպանության հրամանատարական կետերի անձնակազմերի մասնագիտական գիտելիքները, ըստ իրադրության՝ տրվել են ներմուծականներ: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել  առաջադրված խնդիրները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am