Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթների ցանկը

Armenpress 20:53, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում, որ ընթացիկ տարվա հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը «Aircompany Armenia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:20): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է նաև առաջիկա օրերի չվերթներ:

Մասնավորապես, հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա չվերթը «Ural» ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:45): Նույն օրը կիրականացվի Երևան-Կրասնոդար չվերթը «Ural» ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:25):

Հուլիսի 8-ին նախատեսված է Կիև-Երևան-Կիև չվերթը «SKYUP» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Այդ օրը  Մոսկվա-Երևան չվերթ կիրականացնի «Red Wings» ավիաընկերությունը (ժամանում 21:40):

Հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 9-ին նախատեսված է Միներալնիե Վոդի-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 15:00):

Հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 14:00): Նույն օրը կիրականացվի նաև Կրասնոդար-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 19:45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am