«Նոա»-ն հաղթեց «Շիրակ»-ին

Armenpress 20:25, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 27-րդ տուրը մեկնարկեց «Նոա»-«Շիրակ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`տան տերերը` «Նոա»-ի ֆուտբոլիստները, կարողացան առավելության հասնել 4:0 հաշվով: «Նոա»-ից դուբլ ձևակերպեց Մաքսիմ Մայրովիչը մեկական անգամ էլ աչքի ընկան Լավրիշևը և Կրուշնաուսկասը: «Նոա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է 48 միավորով: «Շիրակ»-ն հավաքել  ունի 46 միավոր և երկրորդն է:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Արարատ»-«Արարտ-Արմենիա» և «Ալաշկերտ»-«Լոռի» հանդիպումները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am