Երկու մարդ Է զոհվել ԱՄՆ-ի Քեր-դ՛ Ալեն լճի վրա երկու ինքնաթիռների բախվելու հետեւանքով

Armenpress 12:40, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու ինքնաթիռ Է բախվել ԱՄՆ-ի Այդահո նահանգի Քեր-դ՛ Ալեն լճի վրա. երկու մարդ Է զոհվել եւ վեցը համարվում Է անհետ կորած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN հեռուստաալիքը:

Ինչպես հայտարարել Է Քութենայի օկրուգի ոստիկանության լեյտենանտ Ռայան Հիգինսը, երկու ինքնաթիռների բախվելու մասին հաղորդագրությունն ստացվել Է հուլիսի 5-ի ցերեկը:

Երկու զոհվածների մարմինները հասցրել են ջրից դուրս բերել նախքան ինքնաթիռների խորտակվելը:

Նա հիշեցրել Է, որ մյուս վեց ուղեւորները մինչեւ այժմ համարվում են անհետ կորածներ, զոհերի թվում կան նաեւ երեխաներ: Քննիչները դեռ չեն պարզել բախվելու պատճառը, պարզաբանել Է Հիգինսը: Նրա խոսքով՝ կործանված ինքնաթիռներին հաջողվել Է հայտնաբերել հիդրոլոկատորի օգնությամբ՝ ավելի քան 38 մետր խորության վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am