Հարավային Կորեան հայտարարել Է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամության մասին

Armenpress 11:29, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել, չնայած Փհենյանի այն նախազգուշացմանը, որ ինքն ամերիկա-հյուսիսկորեական բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անփոփոխ Է մնում (Հարավային Կորեայի) կառավարության՝ ամերիկա-հյուսիսկորեական երկխոսության շուտափույթ անցկացման համար ջանքեր ներդնելու դիրքորոշումը՝ ուղղված Կորեական թերակղզու միջուկազերծմանն ու հաստատուն խաղաղության հաստատմանը»,-«Ռյոնհապ» գործակալությունը մեջբերում Է Հարավային Կորեայի ազգային միասնության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը:

Երկու օր առաջ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը Փենյանից հաղորդել Է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիի հայտարարությունն այն մասին, որ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտություն չի տեսնում, որն ամերիկացիների կողմից օգտագործվում Է ներքին քաղաքական խնդիրները լուծելու համար: 2018 թվականից ի վեր բարձր մակարդակով երեք հանդիպում Է տեղի Է ունեցել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների՝ Կիմ Չեն Ընի եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ, սակայն ո՛չ միջուկազերծման, ո՛չ երկու երկրների միջեւ պատերազմի ձեւական վիճակի դադարեցման մեջ ոչ մի առաջընթաց ձեռք չի բերվել:

Դա հանգեցրել Է նաեւ Հարավային Կորեայի հետ ԿԺԴՀ-ի համագործակցության եւ շփումների դադարեցման, որոնք պետք Է զարգանային ամերիկա-հյուսիսկորեական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am