Երևանում կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները

Armenpress 11:22, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հանրային բաց վայրերում գործում են տեղեկատվական կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ առաջիկայում հանրապետությունում այդ կետերի թիվը կավելանա: 

«ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երեւանում հայտնվել են այսպիսի կետեր՝ որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները։ Այս պահին Երեւանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Հանրապետությունում դիմակ կրելը մայիսի 25-ից պարտադիր է նաև հանրային բաց վայրերում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am