«Բարսելոնա»-ն հաղթեց «Վիլիառեալ»-ին

Armenpress 01:55, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Վիլիառեալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`կատալոնական ակումբն առավելության հասավ 1:4 հաշվով: «Բարսելոնա»-ի կազմում աչքի ընկան Սուարեսը, Գրիզմանը և Ֆատին, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Տորեսը «Վիլիառեալ»-ից: Տան տերերի միակ գնդակը խփեց Մորենոն:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն ունի 73 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Առաջատարը 77 միավորով «Ռեալ»-ն է: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց 4 տուր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am