«Ռոմա»-ն պարտվեց «Նապոլի»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ

Armenpress 01:42, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Նապոլի»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նապոլի»-ն կարողացավ հաղթանակ տոնել 2:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, հանդիպման 60-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով գրավեց «Նապոլի»-ի դարպասը: Սա Մխիթարյանի 7-րդն գնդակն է Սերիա Ա-ի ընթացիկ առաջնությունում:

Այս պարտությունից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում շարունակում է մնալ 5-րդ տեղում: Իսկ «Նապոլի»-ն 6-րդն է: Իտալիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց 8 տուր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am