«Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ասթոն Վիլա»-ին

Armenpress 21:31, 5 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում «Լիվերպուլ»-ը տանը ընդունեց «Ասթոն Վիլա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Նախ 71-րդ րոպեին Մանեն բացեց հանդիպման հաշիվը, իսկ 89-րդ րոպեին այն կրկնապատկեց Զոնսին: Այս հաղթանակից հետո «Լիվերպուլ»-ը միավորների քանակը հասցրեց 89-ի: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 8-ին և կմրցի «Բրայթոն»-ի հետ:

Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն  է դարձել «Լիվերպուլը», որը 30 տարվա ընդմիջումից հետո  վերանվաճել է պատվավոր տիտղոսը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am