Բաբայանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ «Հոբրո»-ի կազմում

Armenpress 20:47, 5 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էդգար Բաբայանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դանիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Հոբրո»-ն, որտեղ հանդես է գալիս Բաբայանը, սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ռանդերս»-ին և պարտվեց 2:3 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էդգար Բաբայանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Այժմ Բաբայանը Դանիայի առաջնության ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am