Քանյե Վեսթը հայտարարել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

Armenpress 15:27, 5 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Վեսթը       ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ին հայտարարել է 2020թ․ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն դեռևս հստակ չէ, արդյոք երաժիշտը ձեռնամուխ է եղել քվեաթերթիկներում հայտնվելու աշխատանքին, թե ոչ։

«Այժմ մենք պետք է գիտակցենք Ամերիկայի խոստումը՝ վստահեով Աստծուն, միավորելով մեր տեսլականը և կառուցելով մեր ապագան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրել է Վեսթը, հավելելով,- «Ես առաջադրվում եմ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու»։

«Թվիթեր» սոցիալական ցանցում արված գրառմանը պատասխանել է Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ դրոշի նկարով։

Նախագահական ընտրություններից 4 ամիս առաջ արված այս հայտարարության վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Հայտնի չէ, արդյո՞ք անվանի կատարողի անունը կհայտնվի քվեաթերթիկներում, թե ոչ։ Որպես նախագահի անկախ թեկնածու՝ Վեսթը ընտրություններին մասնակցելու հնարավորություն դեռևս ունի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am